Վայոց ձորի մարզ
- Այս հոդվածը Հայաստանի Վայոց ձորի մարզի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վայոց ձոր (այլ կիրառումներ)։
| |||
Ձախից՝ աջ Գնիշիքի կիրճ • Ջերմուկի ջրվեժ • Փառակատար լեռնագագաթ և Արտանիշ լիճ • Նորավանք • Սմբատաբերդ • Բարձրունի լիճ • Ջերմուկի ջրաբանական արգելավայր | |||
Երկիր | Հայաստան | ||
Կարգավիճակ | Մարզ | ||
Մտնում է | հարավային Հայաստան | ||
Ներառում է | նախկին Եղեգնաձորի շրջան, Ազիզբեկովի (Վայքի) շրջան | ||
Վարչկենտրոն | Եղեգնաձոր | ||
Խոշորագույն քաղաք | մարզկենտրոն | ||
Մարզպետ | Կոլյա Միքայելյան | ||
Հիմնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն (2019) | 49,000 (11-րդ տեղ) | ||
Խտություն | 21,74 | ||
Ազգային կազմ | հայեր (ճնշող մեծամասնություն), ռուսներ | ||
Կրոնական կազմ | հայ առաքելական եկեղեցի | ||
Տարածք | 2,308 (7-րդ տեղ) | ||
Հիմնադրված է | ապրիլի 12, 1995 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Վայոց ձոր գավառ, Սյունյաց աշխարհ | ||
Ժամային գոտի | +4 | ||
ISO 3166-2 կոդ | AM.VD | ||
Փոստային ինդեքսներ | 3601–3810 | ||
Վայոց ձորի մարզի պաշտոնական կայք | |||
Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Հայաստանի հարավային վերջույթում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Զբաղեցնելով 2,308 կմ² տարածք՝ ըստ մեծության 7-րդն է Հայաստանի մարզերի շարքում։ Ընդգրկում է երեք հիմնական աշխարհագրական շրջաններ՝ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա և Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Հյուսիսում սահմանակցում է Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Շահումյանի շրջանին, հարավ-արևմուտքում՝ Սյունիքի մարզին, հարավային հատվածում՝ Նախիջևանին, իսկ արևմուտքում՝ Արարատի մարզին։ Մայրաքաղաք Երևանին անմիջապես չի հարում։
Վայոց ձորի մարզի վարչական կենտրոնը Եղեգնաձոր համայնքն է (բնակչությունը՝ 7800 մարդ), որը հանդիսանում է նաև մարզի խոշորագույն քաղաքը։ Վարչատարածքային միավորի մյուս քաղաքային բնակավայրերն են Վայքն ու Ջերմուկը։ Վերջինս համարվում է զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող առողջարանային քաղաք։ Ըստ 2023 թվականի վիճակագրական տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 48 հազար մարդ, որը ճնշող մեծամասնությունը հայերն են (99% և ավելի)։ Վայոց ձորը համարվում է Հայաստանի ամենաքիչ և ամենանոսր բնակեցված մարզը։
Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես ամենաթույլ զարգացած մարզերից մեկն է։ Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունը, որի ավանդական ուղղություններից մեկն էլ խաղողագործությունն է։ Ինքնին, Վայոց ձորը հանդիսանում է Հայաստանի խաղողագործական չորս շրջաններից մեկը, որը աչքի է ընկնում գինեգործության հնագույն ավանդույթներով։ «Արենի» տեսակի խաղողից այստեղ պատրաստվում է նույնանուն հանրահայտ գինին։
Վայոց ձորը հայտնի է հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է պատմահայր Մովսես Խորենացու կողմից՝ ի վկայումս վերջինիս դեռևս հնագույն ժամանակներում հայկական պետական կազմավորումներում ընդգրկվածության։ Թռչունների քարայրում հայտնաբերված կաշվե տրեխը համարվում է մինչ օրս հայտնի ամենահին կոշիկի նմուշն աշխարհում։ Արենիում հայտնաբերվել են նաև գինու կարասների մի ամբողջ շարք։ Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում է նաև միջնադարյան շրջանի Թանահատի վանքը (8-րդ դար), 10-րդ դարին թվագրվող Սմբատաբերդը կամ Ջաղաց Քարի բերդը և վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը՝ Նորավանքը։ Այստեղ է տեղակայված նաև միջնադարյան Հայաստանի կարևորագույն ուսումնագիտական կենտրոնը՝ Գլաձորի համալսարանը։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի անվանումը կապված է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի համանուն գավառի անվան հետ (քանի որ մարզի ներկայիս սահմանները գրեթե նույնությամբ համընկնում են գավառի տարածքի հետ)[1]։
«Վայոց ձոր»-ը «Վայքի ձոր» տեղանվան գրաբարյան տարբերակն է։ Տեղանվան ծագումնաբանության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Համաձայն այդ հիպոթեզներից ամենատարածվածի՝ «Վայոց ձոր» նշանակում է «Վշտերի ձոր»։ Այս տարբերակը մեկնաբանությունը կապված է Վայոց գավառի գլխավոր քաղաքում՝ Մոզում 735 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ, որի ժամանակ զոհվում է շուրջ 10 հազար մարդ։ Կիրակոս Գանձակեցին և Ստեփանոս Օրբելյանը գավառի Վայոց ձոր անվանումը կապում է հայերեն «վայ» բառի հետ։ Այնուամենայնիվ, այս տարբերակը համարվում է ոչ ճիշտ, քանի որ «Վայոց ձոր» տեղանվան հիշատակումներ եղել են Մոզի երկրաշարժից առնվազն 300 տարի առաջ։ 5-րդ դարի պատմիչ Եղիշեն հիշատակում է կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Մովսես Խորենացին նույն անձի մասին գրում է «քահանայապետն Վայոց ձորի Հողոցիմ գյուղից» և այլն[2][3][4]։
Ժամանակակից ուսումնասիրողները առաջ են քաշում մեկ այլ վարկած, համաձայն որի Վայոց ձոր գավառի անվանումը կապված է Վանի թագավորության տարածքում բնակված «վայ» ցեղի կամ դիցանվան հետ։ Չի բացառվում նաև, որ այն կարող է կապված լինել որևէ աշխարհագրական օբյեկտի հետ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի նույնանուն գավառի հիմնական տարածքը։ Ինչպես Վայոց ձորի, այնպես էլ նրանում գտնվող մի շարք բնակավայրերի մասին հայկական և օտարալեզու սկզբնաղբյուրներում կան բազմաթիվ հիշատակություններ և վկայություններ։
Նախապատմական շրջան և վաղ ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորը հայոց պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացու կողմից՝ նկատի ունենալով Վարդանանց պատերազմի ժամանակահատվածում հայ առաքելական եկեղեցին առաջնորդած Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսի ծննդավայրը։ Այնուամենայնիվ, հնագիտական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են բազմաթիվ գտածոներ, որոնք թվագրվում են պալեոլիթյան և բրոնզեդարյան ժամանակաշրջաններին։ Հայտնաբերվել են նաև որսորդության տեսարաններ պարունակող ժայռաքանդակներ[5]։ Այս ամենով պայմանավորված պատմաբանները եկել են այն եզրահանգման, որ Վայոց ձորը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակներում։ 2007-2011 թվականներին իրականացված պեղումների ընթացքում Արենիի նախնադարյան քարանձավում հայտնաբերվել է գինեգործությանը վերաբերող գտածոներ (գինու խմորման գուռեր, մզարան, պահեստային սափորներ)[6][7]։ Ներկայումս այդ գինեգործական համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին[6][8]։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել, իսկ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։ Արենիի քարանձավի խորքում, սննդի պահպանության տարաների կողքին, հայտանբերվել են կավե ամանների մեջ թաղված երեխաների և մեծերի աճյուններ, որնք բավականին լավ են պահպանվել։ Երեք գանգ պատկանել է դեռահաս աղջիկների, որոնք մահացել են 5,9-6,2 հազար տարի առաջ։ 2008 թվականին նույն քարանձավում հայտնաբերվել է աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը[9][10][11]։
Հայտնի է, որ մ․թ․ա․ 8-րդ դարի սկզբին ժամանակակից Վայոց ձորի տարածքը ներառվում է Վանի Արարատյան թագավորության կազմի մեջ՝ ձևավորելով ծայրարևելյան սահմանը[12]։ Ավելի ուշ տարածաշրջանը անցնում է Երվանդունիների համահայկական թագավորությանը, ապա՝ Արտաշեսյան Մեծ Հայքին։ Արտաշես I Բարեպաշտի վարչատարածքային բաժանումների արդյունքում ձևավորվում է Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառը[13]։ Վայոց ձորն իր մեջ ընդգրկում էր Արփա գետի վերին և միջին հոսանքների ավազանները։ Նա սահմանափակված էր հյուսիսից Գեղարքունիքով և Սոթքով, արևելքից՝ Ծղուկքով և Արցախի Ծար գավառով, հարավից՝ Ճահուկով և Այրարատի Շարուր գավառով, իսկ արևմուտքում նա Այրարատից բաժանված էր Գեղամա լեռների ջրբաժան գծով։ Վայոց ձորը Սյունիքի ամենաընդարձակ գավառներից մեկն էր[13]։ Այն իրենից ներկայացնում էր բոլոր կողմերից լեռներով պատած մի գոգավորություն։
Միջնադարյան ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորը մեծ ծաղկում է ապրում միջնադարյան ժամանակահատվածում։ 885 թվականին այն անցնում է Հայաստանի անկախությունը վերականգնած Բագրատունիներին, ապա՝ Սյունիքի ենթակա թագավորությանը (Սյունիների ազնվականական տոհմին)[14]։ Վայոց ձորի վերազարթոնքը կապված էր հետագայում այս տարածքները կառավարող Զաքարյան, Պռոշյան և Օրբելյան իշխանությունների անվան հետ։ Զարգացած միջնադարում այստեղ կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ, վանական համալիրներ, պաշտպանական ամրություններ, կամուրջներ և քարավանատներ։ Հոգևոր կառույցներից նշանավոր են Թանահատի վանքը, Ցաղաց քար եկեղեցին (Աստվածածնի անապատ), Գնդեվանքը, Սպիտակավոր վանքը և Նորավանքի համալիրը[14]։ Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպես Օրբելյանի, 735 թվականին Թանադե վանքում ամփոփվել է Ստեփանոս Սյունեցու դին և գերեզմանի վրա փոքրիկ մատուռ կառուցել։
1273-1279 թվականներին մատուռի տեղում, Պռոշ իշխանի և նրա ընտանիքի հովանավորությամբ, շրջակայքի բնակիչների ուժերով մուգ կապտավուն բազալտի սրբատաշ քարերով կառուցվել է ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով (արևելյան կողմինները՝ երկհարկ), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածքով Թանադե վանքը[15]։ Նույն սկզբնաղբյուրի հավաստմամբ 13-14-րդ դարում այստեղ կառուցվել է նաև Նորավանքի համալիրը՝ հայ միջնադարյան ճարտարապետության մարգարիտներից մեկը[16]։ Նորավանքի պատմությունը կապված է ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անունների հետ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի մի շարք նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։ Ըստ էության, Նորավանքի վանքային համալիրը հիմնադրել է Վահանավանքի վանահայր Հովհաննես եպիսկոպոսը, որը 1105 թվականին այստեղ հաստատվելով` ընդարձակել է վանքապատկան տարածքները, հավաքել ճգնակյաց վանականների, սելջուկ տիրակալներից հրամանագրեր վերցրել Նորավանքը եպիսկոպոսանիստ ճանաչելու վերաբերյալ[16]։ Հաջորդ երկու դարերի ընթացքում Նորավանքն ընդլայնվել է` շնորհիվ Սյունյաց աշխարհում իշխող Օրբելյան իշխանների եկեղեցանպաստ գործունեության, ու դարձել հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոն և Օրբելյանների տոհմական գերեզմանատունը։
Վայոց ձորում (Արտաբույնք բնակավայրի (հնում՝ Եղեգիս) շրջակայքում) մինչ օրս պահպանվել է 10-րդ դարում Սյունիքի Սմբատ Ա Սյունի իշխանի կողմից հիմնադրված Սմբատաբերդի բրգավոր պարիսպները[17]։ Միջնադարյան պաշտպանական ամրություններից հայտնի են նաև Պռոշաբերդը[18], Էրթիջի ամրոցը և Սուլեմա բերդը[19]։ Զաքարյանների իշխանապետության օրոք՝ 13-14-րդ դարերում, Աղբերց վանքի հարևանությամբ գործում է Գլաձորի համալսարանը[20], որը կարճ ժամանակահատվածում դառնում է միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կենտրոններից մեկը։ Այստեղ են կրթություն ստանում և գործում այդ ժամանակի անվանի հայ մտավորականներ Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Մխիթար Սասնեցին, Հովհաննես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և այլք։ Վայոց ձորի նշանավոր բնակավայրերից է Ագարակաձորը, որը նախկինում անվանվել է Ագյար։ Ագյարը պատմականորեն եղել է Օրբելյան իշխանների տոհմական կալվածքը։ Զարգացած միջնադարի ժամանակահատվածում այն համարվում էր Վայոց ձորի ամենածաղկուն շրջանը։ Տնտեսական կյանքի և առևտրի զարգացման համար մեծ մշանակություն տալով ճանապարհաշինությանը, Տարսայիճ Օրբելյանը (13-րդ դար) այստեղ կառուցում է մի քանի քարավանատներ և կամուրջներ, այդ թվում նաև Ագարակաձորի կամուրջը, որը կանգուն է և գործում է մինչ այսօր։ 13-րդ դարում Ստեփանո Օրբելյանն իր «Պատմութիւն տանն Սիսական» աշխատությունում հիշատակում է Վայոց ձոր գավառի 94 բնակավայրերի անունները։ Միջնադարում Վայոց ձորի տարածքով է անցել «Մետաքսի մեծ ճանապարհը», որով այսօր անցնում է Մարտունի-Եղեգնաձոր խճուղին։ 1332 թվականին Չեսար Օրբելյանը Սուլեմայի լեռնանցքում հիմնադրում է Սելիմի իջևանատունը, որը մասամբ կանգուն է մինչ օրս։ Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը, ի թիվս նման մի շարք այլ շինությունների, որպես իջևանատուն ժամանակին ծառայել է Մետաքսի ճանապարհի հայաստանյան մասով անցնող առևտրականների համար[21]։ Հայտնի է, որ նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոն անցել է այս տարածքով և նկարագրել, թե ինչպես են հայերն ապրում դժվարանցանելի լեռների մեջ։
Նոր շրջանից մինչև մեր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]15-18-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածը համարվում է Վայոց ձորի լճացման ժամանակաշրջանը։ Այս տարիներին Հայաստանի տարածքը ենթարկվում է թյուրքական ցեղերի ասպատակություններին, որի արդյունքում ավերվում են Վայոց ձորի բնակավայրերը, իսկ տեղի հայկական բնակչությունը պարբերաբար ենթարկվում տեղահանությունների և կոտորածի։ Նվաճողները հայ քրիստոնյա բնակչությանը ճնշում են հարկային ծանր քաղաքականությամբ։ Ավելի ուշ՝ 18-րդ դարում, Վայոց ձորը տուժում է թուրք-պարսկական հակամարտության պատճառով։ Ռուս-պարսկական 1826-1828 թվականների պատերազմի արդյունքում կնքված Թուրքմենչայի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանը (այդ թվում՝ Վայոց ձոր գավառի տարածքը) անցնում է Ռուսական կայսրությանը՝ սկզբում միավորվելով Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Շարուր-Ղարալագյազի գավառի կազմում։
1918 թվականին Վայոց ձորի տարածքն անցնում է նորանկախ Հայաստանի ժողովրդավարական հանրապետությանը՝ ներառվելով Սյունիքի նահանգի մեջ։ 1920 թվականին կարմիր բանակի կողմից Հայաստանի բռնազավթումից և խորհրդային կարգերի հաստատումից հետո տարածաշրջանն անցնում է Հայկական ԽՍՀ-ին։ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո՝ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին, սպարապետ Գարեգին Նժդեհի նախաձեռնությամբ Տաթևի վանքում հրավիրվում է համազանգեզուրյան առաջին համագումարը, որի արդյունքում հռչակվում է Լեռնահայաստանի հանրապետությունը։ Վայոց ձորի ներկայիս տարածքի մեծ մասը ևս մտնում է Նժդեհյան հանրապետության կազմի մեջ։ Այնուամենայնիվ, բոլշևիկների ճնշումների ներքո Նժդեհը թողնում է Սյունիքն ու Հայաստանի սահմանները՝ երաշխավորված լինելով, որ տարածաշրջանը մնալու է ՀԽՍՀ-ին։ 1929-1930 թվականի ռեֆորմների արդյունքում նախկին Վայոց ձորի գավառի տարածքում ձևավորվում են Խորհրդային Հայաստանի Եղեգնաձորի և Ազիզբեկովի (Վայքի) շրջանները։
Արցախյան շարժման և պատերազմի սկզբից հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ (130 կմ) գտնվող վայոցձորյան բնակավայրերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների և հրթիռակոծությունների։ Իրավիճակի բարդությունը կայանում էր նրանում, որ մարզում զգալի թիվ էին կազմում ադրբեջանաբնակ և խառը բնակչությամբ գյուղերը։ 1989 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ավելի հաճախակի են դառնում ազգամիջյան բախումները և միջադեպերը։ Հետագա բախումները կանխելու նպատակով Եղեգնաձորի և Վայքի շրջանների ղեկավարությունը կազմակերպում է ադրբեջանցիների ապահով տեղափոխությունը Նախիջևան։
1991 թվականին Վայոց ձորը մտնում է նորանկախ Հայաստանի կազմի մեջ։ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում որպես առանձին վարչատարածքային միավոր ձևավորվում է Վայոց ձորի մարզը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարևան բնակավայրեր | ||
---|---|---|
Գեղարքունիքի մարզ | ||
Արարատի մարզ | Շահումյանի շրջան | |
Ադրբեջան (Նախիջևանի ԻՀ) |
Սյունիքի մարզ |
Աշխարհագրական դիրք և բնական պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում՝ Արփա գետի ավազանում, և շրջապատված է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային հատվածով։ Սահմանակցում է է Հայաստանի մարզերից Արարատին, Գեղարքունիքին, Սյունիքին, ինչպես նաև Արցախի Հանրապետությանը և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի ԻՀ-ին[22]։ Վայոց ձորը հարևան մարզերից տարանջատված է տարածքի մակերևույթի առանձնահատկությամբ։ Վայոց ձորի գոգավոր տարածքը՝ շրջապատված բարձրադիր լեռներով և ջրբաժան լեռնաշղթաներով, այն դարձնում է աշխարհագրական մեկ ամբողջություն։ Բնական գործընթացների արդյունքում այս տեղանքում առաջացել են բազմաթիվ լեռնաշղթաներ, ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որոնք առավել բազմազան են դարձնում Վայոց ձորի բնապատկերը։ Մարզի տարածքը գտնվում է Հայաստանի բարձրադիր հատվածում։
Լեռնագրական առումով Վայոց ձորի տարածաշրջանը ներառված է հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների աշխարհագրական մարզի մեջ։ Ծովի մակարդակից բարձրությունը այստեղ տատանվում է 850 մետրից (Արենի) մինչև 3522 մետր։ Մարզի ամենաբարձր կետը Փոքր Կովկասի լեռնաշղթայի մաս կազմող Վարդենիս լեռն է (3522 մետր), որը գտնվում է Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանագլխին։ Համեմատաբար բարձր լեռնագագաթներ են նաև Գոգին (3120 մետր), Ամուլսարը (2987 մետր), Գնդասարը (2946 մետր) և Վայոցսարը (2581 մ)։ Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքավորմանը բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունը։ Արևմուտքից Վայոց ձորի լեռնաշղթաները, աստիճանաբար ցածրանալով, հասնում են Շարուրի դաշտ։ Մարզը հյուսիսից շրջապատված է Վարդենիսի լեռնաշղթայով։ Վայոց ձորի տարածքն ընդգրկում է երեք խոշոր աշխարհագրական ենթաշրջաններ․ Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա, Վարդենիսի հրաբխային լեռնավահան։
Ինչպես Վայոց ձորը, այնպես էլ ողջ հարավային Հայաստանը գտնվում են գեոսինկլինալային գոտում (աշխարհագրական գոտի, որտեղ չեն ավարտվել լեռնակազմական գործընթացները), ուստի այստեղ հնարավոր երևույթներ են երկրակեղևի սաստիկ ցնցումները։ Այս ամենի մասին վկայում է 735 թվականի Մոզի ավերիչ երկրաշարժը։ Գերակշռում են պալեոգենի և ստորին նեոգենի նստվածքային և նստվածքահրաբխային ապարաշերտերը։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։
Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի (Մարտիրոսի ֆելզիտը) և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Մետաղական նշանակության պաշարները դեռ չեն շահագործվել։
Ջերմուկի ջրաբանական արգելավայր
բնության հատուկ պահպանվող տարածք է Արփա գետի վերին ավազանում, 2000-2500 մ բարձրություններում։ Ստեղծվել է հանքային ջրերի տաք աղբյուրների («Ջերմուկ» հանքային ջուր) սնման ավազանների պահպանության նպատակով։ |
Փառակատար լեռնագագաթ
Փառակատար լեռը գտնվում է Վայոց Ձորում` ծովի մակարդակից մինչև 2528 մ հարաբերական միջին բարձրության վրա։ Լեռան գագաթից բացվում է տեսարան դեպի Վայքի, Զանգեզուրի լեռներ, Որոտանի լեռնանցք և Արտավանի լիճ։ |
Ջերմուկի ջրվեժ
Բնության ջրաերկրաբանական հուշարձան է Ջերմուկ քաղաքում՝ Արփա գետի աջակողմյան վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։ |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզի կլիման գլխավորապես պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ, ըստ բարձրության՝ տաք չոր ցամաքայինից մինչև ձյունամերձ։ Ընդհանուր հաշվով, այս մարզի կլիմայական պայմանները աչքի են ընկնում չորությամբ և ցամաքայնությամբ, ինչպես նաև ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով[23]։ Ըստ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ օդի միջին ջերմաստիճանը Վայոց ձորի լեռնային շրջաններում հասնում է առավելագույնը մինչև +0.5, իսկ նախալեռներում +8.7ºC-ի[24]։
Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Ձմեռային ամիսներին օրվա միջին ջերմաստիճանի նվազագույն շեմը -4 °C-ն է, իսկ ամռանը՝ հուլիս-օգոստոս ամիսներին, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +26°C-ը։ Ամռան ամիսներին օրվա միջին ջերմաստիճանը տատանվում է +15-ից մինչև +26ºC։ Օդի հարաբերական խոնավությունն առավելագույնը դիտվում է հունվար ամսին` 67-75%, իսկ նվազագույնը` օգոստոսին (39-62%)։ Տարեկան տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800 մմ։ Արևափայլքի ժամային տևողության ցուցանիշով Վայոց ձորը առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի մարզերի ցանկում։ Տարվա օրերի ճնշող մեծամասնությունը արևոտ են (անարև են 365 օրերից միայն 30-40-ը)[25]։
Ձյունածածկույթի բարձրությունը Վայոց ձորի նախալեռներում լինում է 10-76 սմ, իսկ բարձրադիր շրջաններում` մինչև 2 մ[25]։
Վայոց ձորի մարզի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | −2.5 (27.5) |
−1.7 (28.9) |
2.0 (35.6) |
7.1 (44.8) |
13.4 (56.1) |
17.7 (63.9) |
21.6 (70.9) |
22.9 (73.2) |
19.3 (66.7) |
13.4 (56.1) |
5.6 (42.1) |
0.4 (32.7) |
9.9 (49.8) |
Միջին ցածր °C (°F) | −12.1 (10.2) |
−11.5 (11.3) |
−7.4 (18.7) |
−1.4 (29.5) |
3.0 (37.4) |
5.7 (42.3) |
8.7 (47.7) |
8.8 (47.8) |
5.2 (41.4) |
1.9 (35.4) |
−3.9 (25) |
−8.6 (16.5) |
−1.0 (30.2) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 64 (2.52) |
74 (2.91) |
83 (3.27) |
103 (4.06) |
97 (3.82) |
71 (2.8) |
42 (1.65) |
26 (1.02) |
24 (0.94) |
65 (2.56) |
63 (2.48) |
67 (2.64) |
779 (30.67) |
Միջ. անձրևոտ օրեր | 13.1 | 13.4 | 15.7 | 16.2 | 17.9 | 12.9 | 7.7 | 5.8 | 5.8 | 9.6 | 10.1 | 12.3 | 140.5 |
աղբյուր: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն[26] |
Ջրագրական ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի ջրագրական ցանցը բավականին խիտ է։ Մարզի ողջ տարածքով հոսում է Արփա գետը՝ իր Դարբ, Կապույտը, Գնիշիկ, Գրավ, Եղեգիս, Հերհեր, Մալիշկա, Ելփին և այլ վտակներով։ Այն սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակի հյուսիս արևմուտքից` 3200 մ բարձությունից, և թափվում Արաքս գետը՝ Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի վտակները տեղ-տեղ առաջացնում են նաև սահանքներ և ջրվեժներ։ Նշանավոր է բնության հուշարձանի կարգավիճակ ունեցող Ջերմուկի ջրվեժը (Ջրահարսի ջրվեժը)։ Գետերի մեծ մասը սելավաբեր է, ուստի՝ վերջինիս ափերին կառուցվել են հակասելավային, քարալիցքային ցանցարկղերով ափապաշտպան հենապատեր[27]։
Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48.3 կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Արփայի ամենամեծ վտակը Եղեգիսն է, որը սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից։ Եղեգիսի ջրերի մի մասը տեղափոխվում է Որոտան-Արփա-Սևան ջրատար։ Գետամերձ հատվածում է գործում Եղեգնաձորի ջրէկ-ը։ Թեքսարի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերից՝ 3040 մ բարձրությունից սկզբնավորվում է Արփայի մեկ այլ խոշոր աջակողմյան վտակ՝ Հերհերը։ Գետի վրա կառուցված է ջրամբար։
Վայոց ձորի մարզային տարածքում են գտնվում Կեչուտի, Աղավնաձորի, Քարագլխի, Հերհերիի ջրամբարները, Գնդեվազի, Մալիշկա-Եղեգնաձորի ջրանցքները, Որոտան-Արփա-Սևան ջրատարի զգալի մասը։ Այս տարածաշրջանը աչքի է ընկնում նաև փոքր լճակների մեծ քանակությամբ, որոնց մի մասը ամռան տապին ցամաքում է։
Արփա գետի ավազանը հարուստ է նաև բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, որոնցից որոշների շրջակայքը ծառայում է որպես հանգստի գոտի։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզի հողաբուսային ծածկույթն ու կենդանական աշխարհը բազմազան են և գլխավորապես պայմանավորված են վերընթաց լանդշաֆտային գոտիականությամբ։ Այսպիսով, մարզի տարածաշրջանները աչքի են ընկնում կենսաբազմազանության տարբեր տեղաբաշխվածություններում։ Օրինակ Վայքի ֆիզիկաաշխարհագրական շրջանում իրար են հաջորդում լանդշաֆտային երեք հարկեր, ցածրադիր հարկում կիսաանապատային և չոր տափաստանային լանդշաֆտներն են, որոնք տարածվում են 1200 մետրից (Արփա գետի մերձհունային մասը՝ մինչև Մալիշկա) մինչև 1700 մետր (Ռինդի, Աղավնաձորի, Ազատեկի, Գլաձորի սարավանդները) բարձրություններում։ Միջնամասում (մինչև 2300 մ) գերիշխում են լեռնատափաստանային, լեռնաանտառային (Ջերմուկ առողջարանի շրջանում, Դարբի, Եղեգիսի և Սուլեմայի հովիտներում) և մարգագետնատափաստանային լանդշաֆտները։
Բնական պայմանների բազմազանությամբ պայմանավորված համեմատականորեն հարուստ է մարզի կենդանական աշխարհը։ Վայոց ձորն իր տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի, Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան կենսաբազմազանության մարզերի խաչմերուկ է։ Այստեղ տարածված են Հայաստանում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը։ Դրանցից են բեզոարյան այծը, հայկական լեռնային ոչխարը (մուֆլոն), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից՝ սովորական լորը, քարակաքավը, անգղները, արծիվները, ձկնատեսակներից՝ կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են ինչպես թունավոր, այնպես էլ անվտանգ օձեր, որոնցից ամենանշանավորը լեռներում բնակվող հայկական իժն է, որը գրանցված է Հայաստանի կենդանիների «Կարմիր գրքում»։
Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով․ մասնավորապես, անտառածածկ է Վայոց ձորի մարզի շուրջ 3700 հեկտարը, որը կազմում է ողջ երկրամասի տարածքի ընդամենը 1,6%-ը։ Այնուամենայնիվ, անտառներում աճող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են՝ հազվագյուտ և էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսարանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։
Ինչպես ֆլորայի (բուսական աշխարհ), այնպես էլ ֆաունայի (կենդանական աշխարհ) շատ տեսակներ գտնվում են վերացման եզրին կամ ուղղակի վտանգված են՝ այդկերպ գրանցված լինելով Հայաստանի «Կարմիր գրքում»։ Բնության պահպանության նպատակով մարզում ստեղծվել են արգելավայրեր։
Բնապահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի բնապահպանական հիմնախնդիրները ունեն համապետական նշանակություն։ Մարզի էկոլոգիական ծրագրերի հիմնական ուղղություններն են համարվում անտառների վերականգնումը, վերարտադրությունը, անտառային ռեսուրսների պահպանությունը և կայուն օգտագործումը, հողերի դեգրադացիայի կանխումը, անապատացմանը նպաստող մարդածին գործոնների նվազեցումը, բնական կերահանդակների կայուն կառավարումը, կենսաբազմազանության պահպանությունը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերական թափոնների և կենցաղային աղբի հեռացումը[25]։
Վայոց ձորի մարզում գոյություն ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքները 2013 թվականի հողային հաշվեկշռով կազմում է 18169.5 հա[25]։ Դրանք են Ջերմուկի ջրաբանական արգելավայրը, Ջերմուկի անտառային արգելավայրը, Հերհերի նոսրանտառային արգելավայրը և Եղեգնաձորի պետական արգելավայրը։ Վայոց ձորում հաշվվում են շուրջ 54 բնության հուշարձանների։ 2010 թվականից ի վեր Արփա գետի ավազանի ձախափնյա մասը կազմող Վայոց ձորի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան հատվածում գործում է «Գնիշիկ» հատուկ պահպանվող տարածքը («Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ)[28]։
Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման հիմնանպատակը հանքային ջրերի տաք աղբյուրների սնման ավազանների, ռելիկտային գիհու և խոշոր առեջ կաղնու լեռնային անտառների, կենդանական աշխարհի և այլ արժեքավոր համակարգերի առավել արդյունավետ պահպանությունն է։ Մարզի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդու ուղղակի կամ անուղղակի ազդեցությանը, որի արդյունքում էական վնասներ է կրում տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհը՝ ինչպես և ողջ բնական միջավայրը։
Մարդու տնտեսական գործունեությունը և դրա վնասակար հետևանքները առավել ակնառու և նկատելի են անտառային ու ջրային էկոհամակարգերի վրա։ Այդօրինակ դեպքերից առանձնահատուկ հնչեղություն է ստացել Ամուլսարի ճգնաժամն ու տեղի ոսկու հանքավայրի շահագործման դեմ պայքարը, որը ընթանում է 2018 թվականից ի վեր։ Ամուլսարի հանքավայրի շինարարության ընթացքում մի քանի անգամ վնասվել է մոտակա բնակավայրերի (Ջերմուկ, Գնդեվազ) խմելու ջրի խողովակը, աղտոտվել են խմելու ջրերը, ոռոգման համար նախատեսված ջրամբարները, հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներըն ու ցանքատարածությունները, կեղտաջրեր են լցվել մոտակա առվակներն ու գետերը։ Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի ջրամբարի), գետերի (Արփա), գետակների, ինչպես նաև Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, բնակչության առողջական վիճակի վատթարացման հետ[29][30] Կլիմայական փոփոխություններով պայմանավորված էկոմիջավայրի դեմ ի հայտ է գալիս անտառային հրդեհների սպառնալիքը։ Նախորդ տարիներին մարզի անտառծածկույթը զգալի կորուստ է կրել նաև էներգետիկ ճգնաժամի և 2001 թվականին բռնկված հրդեհի պատճառով։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց Ձորի մարզը կազմված է 5 համայնքներից, որոնք իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական բնակավայրերից։ Վայոց Ձորի մարզի համայնքներն են Արենին, Եղեգիսը, Եղեգնաձորը, Ջերմուկը, Վայքը[31]։
Ազգաբնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի տարածքը հայերի կողմից բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից, սակայն 16-18-րդ դարերում տեղի հայ բնակչությունը իսլամադավան նվաճողների կողմից ենթարկվում են հալածանքների, բնաջնջումների և բռնագաղթեցման։ Վայոց ձորի մարզի ներկայիս բնակչության մեծամասնության նախնինները այստեղ հաստատվել են 1828-1829 թվականներին՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո։ Վերջիններս այստեղ հաստատվում են հիմնականում Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից։
Ըստ 2019 թվականի Հայաստանի վիճակագրական կոմիտեի զեկույցի՝ Վայոց ձորի մարզի բնակչությունը կազմում է 49 հազար մարդ[32]։ Բնակչության խտությունը կազմում է 21,74 մարդ/քառ. կմ։ Այսպիսով, և՛ թվաքանակով, և՛ բնակչության խտությամբ Վայոց ձորը Հայաստանի մարզերի շրջանում զբաղեցնում է վերջին տեղը[32]։ Հայաստանի բնակչության ընդհանուր թվաքանակում մարզի բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 1,6%[32]։
Բավականին ցածր է ուրբանիզացման (քաղաքակենտրոնացման) մակարդակը (35.3%), որը պայմանավորված է խոշոր քաղաքների բացակայությամբ։ Քաղաքային բնակչությունը կազմում է 17.3, իսկ գյուղականը՝ 31.7 հազար մարդ։ Ըստ 2019 թվականի տվյալների՝ կանանց թվաքանակը (25 597, կազմում է՝ 51,1%) գերազանցում է տղամարդկանց (25 597, կազմում է 48,9%)։ Մարզի բնակչության մեջ գերակշռում են 25-34 տարեկանները։
Ազգային և կրոնական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթնիկական և կրոնական առումներով Վայոց ձորը Հայաստանի ամենամիատարր մարզն է։ Բնակչության խիստ ճնշող մեծամասնությունը (99,74%) հայերն են։ Բնակվում են նաև հատուկենտ ազգային փոքրամասնություններ․ ըստ 2011 թվականի տվյալների՝ թվով 77 ռուսներ (0,15 %), 20 ուկրաինացիներ (0,04 %) և այլն։
Ազգային փոքրամասնությունների լեզուներից մարզում գործածական է միայն ռուսերենը։ Նրանց կողմից կառուցված պատմամշակութային հուշարձաններ ևս մարզում չկան։ 20-րդ դարի վերջերին Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է հրեական գերեզմանատուն` 64 ամբողջական տապանաքարերով, որը վկայում է նախորդ հարյուրամյակներում այստեղ հրեաների որոշ զանգվածների բնակության մասին։
Բնակչության ճնշող մեծամասնությունը քրիստոնյա է և իրեն համարում է Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ։ Մարզում բնակվում են նաև Եհովայի վկաներ, ինչպես նաև Հայ ավետարանական և ռուս ուղղափառ եկեղեցիների հետևորդներ։
Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների հոգևոր պահանջմունքները բավարարելու նպատակով մարզում 2010 թվականից գործում է Հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմը, որի առաջնորդության ներքո են գտնվում 10 եկեղեցիներ, 5 վանքեր և վանական համալիրներ և 2 մատուռներ։ Վայոց ձորի թեմի առաջնորդը Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է, որի աթոռանիստը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Վայոց ձորի թեմի մյուս նշանավոր հոգևոր պաշտոններն են Նորավանքի խորհրդակատար քահանան, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվը, Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվը, Խաչիկ համայնքի հոգևոր հովիվը (ի պաշտոնե նաև ՀՀ ԶՈՒ գնդերեց) և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվը։
Միջբարբառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղավնաձոր, Արենի, Արփի (բնակչությունը 1963 թվականին տեղափոխվել է Գնիշիկից), Գնիշիկ, Գնդեվազ, Խաչիկ, Կեչուտ, Ռինդ, Չիվա (բնակչության գերակշռող մասը տեղափոխվել է Խաչիկ, Աղավնաձոր և Գնիշիկ գյուղերից), Հորս (բնակչությունը 1918-20 թվականներին տեղափոխվել է Նախիջևանի Օծոփ (Բադամլու) գյուղից), Նոր Ազնաբերդ (բնակչությունը 1988 թվականին տեղափոխվել է Նախիջևանի Ազնաբերդ (Ըզնաբերդ) գյուղից), մասամբ՝ Հերհեր (բնակչության զգալի մասը տեղափոխվել է Նախիջևանի Ճահուկ (Ջահրի) գյուղից), Զեդեա, Եղեգիս, Արարատի մարզի Եղեգնավան (Շիդլու) գյուղերի և Ջերմուկ քաղաքի բնակիչների հիմնական խոսակցական լեզուն վայոցձորյան միջբարբառն է, որը համարվում է Արարատյան բարբառի խոսվածքներից մեկը[37]։
Բարբառը անվանվում է նաև Ճահուկ-Վայքի միջբարբառ, քանի որ անցյալում տարածված է եղել նաև Նախիջևանի Ճահուկ գավառի և հարակից գյուղերում (Նորս, Ճահուկ, Ղարաղուշ և այլն)։ Ստորև ներկայացված է վայոցձորյան միջբարբառով գրված տեքստի օրինակ[38]։
Ըլըմ ա, չիլըմ մին սար ա լըմ, - Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթից
|
Տեղական տոներ և ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոցձորցիների կենցաղի կարևոր մասն են կազմում ազգային, ավանդական և հոգևոր տոները, ինչպես նաև տարբեր ավանդույթներն ու ծիսակատարությունները։ Այստեղ, հատկապես, մեծ տոնախմբությամբ են նշվում Սուրբ ծնունդը, Զատկի տոնը, Տյառնընդառաջը և Վարդավառը[39]։ Բացի այդ, Վայոց ձորի բնակիչները յուրահատուկ ավանդույթներ ունեն հարսանիքի և մկրտության արարողությունների վերաբերյալ։ Կրոնական տոները նշվում են ինչպես ինքնաբուխ, այնպես էլ Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի կազմակերպմամբ։
Ամեն տարվա հոկտեմբեր ամսի երկրորդ կիրակին տեղացիների կողմից մեծ տոնախմբությամբ նշվում է Բերքի տոնը։ Տոնախմբության կենտրոնը լինում է մարզկենտրոն Եղեգնաձորը, մինչդեռ վերջին տարիներն առանձին հանդեսներ լինում են նաև մյուս համայնքներում։ Յուրաքանչյուր համայնք տոնական շքերթի է դուրս գալիս սեփական բարիքներով ու յուրօրինակ զարդարանքներով։ Տոնախմբությունների շրջանակներում ցուցադրվում են թատերական ներկայացումներ գյուղական կենցաղից[39]։ Բերքի տոնի ընթացքում տեղացիները հյուրերին ծանոթացնում են վայոցձորյան խոհանոցին և կազմակերպում հյուրասիրություն։ Եղեգնաձորում ամֆիթատրոնում անցկացվում է համերգային ծրագիրը, իսկ հրապարակի շուրջը յուրաքանչյուր գյուղի ներկայացուցիչ առանձին տաղավար-սեղանիկներով ներկայացնում են իրենց գյուղերի բերքն ու բարիքը։ Վայոցձորյան հայտնի իրադարձություններից է նաև Գինետոնը, որը վերջին տարիներին նշվում է որպես փառատոն։ Գինու փառատոնի անցկացման վայրը Արենի համայնք է[40]։ Տարատեսակ սորտերի գինիներից բացի[40], ցուցադրվում են նաև ավանդական թխվածքներ։
Վայոցձորյան ավանդական խոհանոցը ամբողջությամբ պարունակում է հայկական խոհանոցի դիմագծերը։ Տեղացիների սիրված ճաշատեսակներից են թթու բանջարը, կարշմը, քյալագյոշը, ղավուրմանով շորվան, նապաստակի քյուֆթան, կաքավի շորվան, տապակած լորը և ուլի խրովը[39]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրադարաններ և թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզում կան բազմաթիվ մշակութային օջախներ՝ գրադարաններ, թանգարաններ, թատերասրահներ և այլն։ 2014 թվականի տվյալներով, մարզի տարածքում գործում են թվով 45 գրադարաններ, որոնցից մեկը՝ մարզային կենտրոնական, չորսը՝ քաղաքային, իսկ մնացյալ քառասունմեկը՝ գյուղական։ Ամենամեծ գրադարանը Վայոց ձորի մարզային գրադարանն է, որը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում։ Իսկ արդեն 2018 թվականի հուվարի 1-ի դրությամբ, գրադարանն ունի 65 814 պահպանության միավորից բաղկացած հավաքածու՝ գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ։ Գործունեության առարկան ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանումն է, համալրումը, մշակումը, գրադարանային, տեղեկատվական, մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովումը։ 2013-ից ի վեր հանրային կարգավիճակ ունի նաև Վայքի գրադարանը։
Վայոց ձորում գործում են թվով չորս թանգարաններ, որոնցից երեքը գտնվում են Հայաստանի մշակույթի նախարարության, իսկ մեկը՝ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության ներքո։ Եղեգնաձորում և Ջերմուկում գործում են Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր։ Եղեգնաձորի պատկերասրահի վերանորոգումից հետո մասնաճյուղի վերաբացումը համընկել է միջնադարյան մանրանկարիչ Մոմիկի ծննդյան 750-ամյակին նվիրված տոնակատարությունների հետ, և պատկերասրահում ցուցադրվել է նաև Մոմիկի և իր ժամանակակիցների աշխատանքները։ Ընդհանուր հաշվով, Վայոց ձորի պատկերասրահներում ցուցադրվում են այնպիսի արվեստագետների աշխատանքներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Խաչատուր Իսկանդարյանը, Անատոլի Պապյանը, Հովհաննես Զարդարյանը, Արա Սարգսյանը, Էդուարդ Իսաբեկյանը և այլք։
Գլաձոր համայնքի Վերնաշեն գյուղի տարածքում գործում է «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանը։ Թանգարանային ցուցադրությունը կազմակերպվում է Սուրբ Հակոբ եկեղեցում և Թանահատի վանական համալիրում, նվիրված է Գլաձորի համալսարանի հիմնադրման պատմությանը, գործունեությանը, միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական, հասարակական կյանքում նրա ունեցած դերին ու նշանակությանը։ Վայոց ձորի մարզի կարևորագույն մշակութային ու գիտակրթական օջախներից է նաև Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը։ Թանգարանում ամփոփված են Վայոց ձոր մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, մի շարք եզակի նմուշներ։ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվում է Վայոց ձորի նյութական մշակույթի ամենամեծ հավաքածուն։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և հնագիտական վայրերով։ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է 1373 հուշարձան՝ 340 պահպանական միավորով, որից 1202-ը՝ Հայաստանի պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[41]։
Բերդեր, ամրոցներ և հնավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արենիի քարանձավ (հայտնի է նաև որպես «Թռչունների քարանձավ»)` պղնձեքարիդարյա հնավայր՝ քարանձավային համալիր։ Քարանձավը դասվում է կլաստոկարստային քարանձավների կատեգորիային, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ։ Քարայրի մոտավոր տարածքում 5-րդ դարի հայ պատմիչ Եղիշեն հիշատակել է «Արփանեալ» անունով բերդ կամ ավան։
- Սմբատաբերդ կամ Ջաղաց քարի բերդ՝ բրգավոր պարիսպներ ունեցող պաշտպանական ամրություն Արտաբույնք գյուղի տարածքում։ Ըստ ամենահավանական տարբերակի՝ բերդը կառուցվել է Սմբատ Սյունի իշխանի կողմից, որով պայմանավորված էլ ստացել է իր անվանումը։
- Պռոշաբերդը (13-րդ դար) գտնվում է Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս՝ զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։ Պահպանվել են ամրոցի պարիսպը և բուրգերը։
- Էրթիջի ամրոցը գտնվում է Արփի գյուղի տարածքում և կառուցվել է 12-14-րդ դարերում։ Էրջիթի ամրոցը ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք։ Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել։
- Ագարակաձորի կամուրջը կառուցվել է 13-րդ դարում՝ Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի կողմից։
- Օրբելյանների իջևանատունը Չեսար Օրբելյան իշխանի միջոցներով կառուցվել է 1332 թվականին։ Այն որպես իջևանատուն ծառայել է Մետաքսի ճանապարհի հայաստանյան հատվածով անցնող առևտրականների համար։
-
Սմբատաբերդ
(5-րդ դար) -
Պռոշաբերդ
(13-րդ դար) -
Էրթիջի բերդ
(12-14-րդ դարեր) -
Օրբելյանների իջևանատուն
(14-րդ դար)
Վանքեր և եկեղեցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանահատի վանք կամ Կարմիր վանք` հիշատակվում է 8-րդ դարից սկսած։ Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպես Օրբելյանի՝ վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին։
- Շատիվանք, հայտնի է նաև որպես Վերին Նորավանք՝ 10-րդ դարի կրոնական կառույց։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Շատիվանքը 929 թվականին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը։
- Խոտակերաց վանք կամ Քարակոփ վանք՝ 10-րդ դարի կրոնական շինություն Խաչիկ գյուղի շրջակայքում։
- Ցաղաց քար վանք՝ Արտաբույնք գյուղից 6-7 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին գտնվող կրոնական կառույց, որի հիմնադրումը թվագրվում է 10-11-րդ դարերին։ Եկեղեցու կառուցման մասին տեղեկություններ պահպանվել են Ասողիկ պատմիչի աշխատության մեջ։
- Նորավանք վանական համալիր՝ միջնադարյան Հայաստանի հոյակերտ հուշարձաններից մեկը։ Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։
- Գնդեվանք՝ 10-րդ դարի եկեղեցական համալիր, որը գտնվում է Գնդեվազ գյուղի մերձակայքում՝ Արփայի ափին։ Կառուցվել է 931-938 թվականներին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի իշխանուհու աջակցությամբ։ Նա Վասպուրականի գահերեց իշխան Գրիգոր-Դերենիկի դուստրն էր, Գագիկ Արծրունու քույրը։
- Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք կամ Ծաղկավանք՝ վանքային համալիր Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Այստեղ է ամփոփխված Լեռնահայաստանի հանրապետության հիմնադիր Գարեգին Նժդեհի աճյունը։
- Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ կառուցվել է 1321 թվականին՝ ճարտարապետ Մոմիկի նախագծմամբ։ Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները։
-
Թանահատի վանք
(8-րդ դար) -
Ցաղաց քար վանք
(10-11-րդ դարեր) -
Գնդեվանք
(10-րդ դար) -
Արենիի եկեղեցի
(14-րդ դար)
Տրանսպորտ և կապ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզի տրանսպորտային համակարգի կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում ավտոմոբիլային ճանապարհները։ Դրանք մեծ նշանակություն ունեն մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Մարզի ճանապարհային ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 616.4 կմ[42]։ Մարզի մի ծայրից մյուս ծայրը ձգվում է 108.3 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհ, որը ծառայում է ինչպես ներմարզային, այնպես էլ տրանզիտային փոխադրումների համար։ Վայոց ձորի ավտոմայրուղին Հայաստանի մնացյալ հատվածը կապում է Սյունիքի մարզին և Արցախի Հանրապետությանը։ Վայոց ձորով է անցնում նաև Հայաստանից Իրան տանող ճանապարհը[42]։
Միջպետական նշանակության ճանապարհը տարվա բոլոր եղանակներին, որպես կանոն, անցանելի է, մինչդեռ հանրապետական և տեղական նշանակության ճանապարհները ձմռան ամիսներին հաճախակի դժվարանցանելի են դառնում[42]։ Դա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջիններիս զգալի մասն անցնում են լեռնային և բարձրալեռնային գոտիներով, ուր և ձմեռային ամիսներին տիրապետում է մերկասառույցը։
Վայոց ձորի տրանսպորտի հիմնական տեսակը ցամաքայինն է։ Ջրային և օդային տրանսպորտը զարգացած չէ, օդանավակայաններ մարզում չկան։ Ամենամոտ միջազգային օդանավակայանը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է, իսկ լոկալը՝ Կապանի «Սյունիք» օդանավակայանը։ Ըստ Վայոց ձորի մարզպետարանի՝ հեռանկարային է օդանավակայանի բացումը Ջերմուկ քաղաքում[43]։
Մարզի տարածքում բջջային հեռախոսակապը և շարժական ինտերնետ կապը ապահովվում է հանրապետություն գործող բոլոր օպերատորների կողմից։ Համացանցի ծածկույթը տարածվում է Վայոց ձորի բնակավայրերի 97%-ի վրա։ Հասանելի է և՛ թելկաօպտիկական, և՛ շարժական համացանցային կապ։ Համանանցի հասանելիության որակը բավարար է[42]։ Լարային հեռախոսակապով ապահովված են մարզի 40 բնակավայրերը, որը կազմում է մարզի բնակչության շուրջ 80%-ը[42]։
Բավականին զարգացած է եթերային հեռուստատեսության ցանցը։ Մարզի տարածքում գործող 30 թվային հեռուստակայանները կարողանում են 98% ծածկույթային հասանելիություն ապահովել Վայոց ձորում։ Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային ռադիոն, որը հասանելի է մարզի բոլոր բնակավայրերում (Եղեգնաձորում՝ FM 101.4 ՄՀց, Ջերմուկում՝ FM 100.3 ՄՀց, իսկ Վայքում՝ FM 101.9 ՄՀց հաճախականությամբ[44]):
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը գործում է մարզի 32 բնակավայրերում[45]՝ ապահովելով 100% հասանելիություն։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, որտեղ էկոնոմիկայի ճյուղերից առավել զարգացած է գյուղատնտեսությունը։ Վայոց ձորին է բաժին ընկնում ողջ Հանրապետության արդյունաբերական արտադրանքի 1.2 %-ը, գյուղատնտեսական արտադրանքի 2.2 %-ը, շինարարության 3.0 %-ը, մանրածախ առևտրի 0.3 %-ը և ծառայությունների ոլորտի 0.6 %-ը։ Վայոց ձորի մարզում տնտեսական ակտիվության մակարդակը ամենաբարձրն է Հայաստանում՝ գերազանցելով ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանին և Սյունիքի մարզին (տնտեսապես ակտիվ բնակչության քվաքանակը կազմում է 75.7%): Աղքատության մակարդակը 16,9 % է։
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորը Հայաստանի ամենագյուղատնտեսական մարզերից մեկն է։ Տարածաշրջանային ազգաբնակչության 65,0 %-ը կազմում են գյուղատնտեսական բնակչությունը, հետևաբար՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները ապահովում են մարզի բնակչության զբաղվածության ամենամեծ տոկոսային մասնաբաժինը։ 2013 թվականի տվյալներով Վայոց ձորում գործում են 11 439 գյուղացիական տնտեսություններ, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող 11 տնտեսվարող այլ սյուբեկտներ։ Մարզի շուրջ 190340.8 հեկտար տարածքը (83,0%) օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով[25]։
Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2010 թվականին կազմել է 13.9 միլիարդ դրամ, 2011 թվականին՝ 15.7 միլիարդ դրամ, 2012 թվականին՝ 18.2.0 միլիարդ դրամ և 2013 թվականին՝ 20 միլիարդ դրամ։ Մարզի բնակլիմայական պայմաններով պայմանավորված ցածրադիր և միջին գոտում նպաստավորպայմաններ են ստեղծված բանջարաբուծության, խաղողագործության և պտղաբուծության, իսկ բարձրադիր գոտիներում` հացահատիկի, կերային մշակաբույսերի ու անասնապահության համար։ Վայոց ձորի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից է բուսաբուծությունը, որին բաժին է ընկնում համախառն արտադրանքի շուրջ 33.9 %[25]։ Բուսաբուծության հիմնական ուղղություններն են պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և հացահատիկի արտադրությունը։ Մարզում մշակվող հիմնական մշակաբույսերն են հացահատիկը, ծխախոտը, կարտոֆիլը, խաղողը, հատապտուղները և այլն[25]։ Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են Հայաստանի խաղողագործության կենտրոններ, որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ (օրինակ՝ «Արենի» և «Վերնաշեն»)։ Պտղումներից այստեղ աճում է ծիրան, բալ, տանձ, դեղձ, խնձոր, սերկևիլ, սալոր, սեխ, ընկույզ, խաղող և մի շարք հատապտուղներ։
Մարզի գյուղատնտեսական արտադրության գերակշռող ճյուղը անասնաբուծությունն է, որի տեսակարար կշիռը համախառն արտադրանքի մեջ կազմում է 66.1 %։ Միջին և բարձր գոտիներում գյուղացիական տնտեսությունների զբաղվածության հիմնական մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Անասունների գլխաքանակը Վայոց ձորի բնակավայրերում ունի ստատիկ աճի միտում։ Ըստ 2013 թվականի տվյալների՝ մարզում գրանցված խոշոր գյուղատնտեսական անասունների գլխաքանակը կազմում է 22,749 (այդ թվում՝ 9676 կով և ցուլ, 23097 ոչխար և այծ, 356 խոզ)։ Մարզում առկա է 23349 մեղվաընտանիք, որոնց միջոցով տարեկան արտադրվում է 200-250 տոննա բարձրորակ մեղր։ Մարզում գործում են կաթի վերամշակման 3 փոքր կազմակերպություններ, որտեղ հիմնականում արտադրում են այծի պանիր[25]։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորը ապահովում է Հայաստանի ինդուստրիոն արտադրանքի 0,8%-ը (ամենացածր ցուցանիշը Հայաստանի մարզերի շարքում)։ ԽՍՀՄ ժամանակահատվածում Վայոց ձորի մարզը ունեցել է համեմատաբար զարգացած արդյունաբերություն և արդյունաբերական ենթակառուցվածքներ։ Հայաստանի անկախացումից հետո բավականին մեծ վնաս է հասցվում արդյունաբերական տնտեսությանը, քանի որ սեփականաշնորհման, հումքի և իրացման շուկաների բացակայությամբ պայմանավորված Վայոց ձորի ձեռնարկություններից մեծ մասնը փակվում են կամ աշխատում նվազ ներուժով։
Մարզի արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռում են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները համապատասխանաբար կազմում են 22.5% և 60.0%, որոնք թողարկում են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 43.8%-ը։ Մարզի խոշոր և միջին կազմակերպություններին բաժին է ընկնում արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 57.9%-ը։
Արդյունաբերությունը մարզի տնտեսության ամենաթույլ զարգացած օղակներից մեկն է։ Համեմատաբար հայտնի են հանքային ջրերի («ջերմուկ») և խաղողի գինու արտադրությունները, որոնց տեսակարար կշիռը հանքային ջրերի և խաղողի գինու արտադրությունների ընդհանուր ծավալում համապատասխանաբար կազմում են 60 % և 20 %։ Ըստ ուսումնասիրությունների՝ Վայոց ձորի մարզը թողարկում է 7.5-9.5 միլիարդ դրամի տարեկան արդյունաբերական արտադրանք։ Հիմնական իրացման շուկաներն են ԱՊՀ-ն (շուրջ 28 %), Վրաստանը, Եվրոպական միությունը և այլն։
Տարեց տարի Վայոց ձորում նկատվում է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացման միտում, որն արտացոլվում է նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մարզի ՀՆԱ-ում ՓՄՁ-ի տեսակարար կշռի ավելացմամբ։
Արդյունաբերական ձեռնարկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզում գործում են մի շարք գինու արտադրությամբ զբաղվող գործարաններ և այլ արդյունաբերական ձեռնարկություններ։
Եղեգնաձորի շրջանում խորհրդային ժամանակներից ի վեր աշխատում են պանրի և այլ կաթնամթերքի մի շարք արտադրամասեր։ Քաղաքը հայտնի է «Եղեգնաձոր» տեսակի այծի պանրով, արն արտադրվում է 2000 թվականին հիմնադրված «Գոլդեն գոութ» գործարանում և 2002 թվականին հիմնադրված և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Սելիմ» ՍՊԸ-ում։ Վայոց ձորի մարզկենտրոն քաղաքում գործում են նաև փայտե հատակների արտադրությամբ զբաղվող «Իզոտոն» ընկերությունը և «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ-ն։
Վայքում 1968 թվականից ի վեր գործում է «Վայքի շիկ» շինանյութի գործարանը, ինչպես նաև 1973 թվականին հիմնադրված «Արփի հանքային ջրերի գործարան»-ը և թեյի արտադրությամբ զբաղվող «Մեգ Արարատ» գործարանը։ Առողջարանային Ջերմուկ քաղաքը հայտնի է հանքային ջրի արդյունաբերությամբ։ Քաղաքի կենտրոնում գործում է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, որը համարվում է ջերմուկ հանքային ջրի հիմնական արտադրողը։ Քաղաքում գործում է նաև շշալցման գործարան։
Արենի, Ագարակաձոր և Եղեգիս գյուղերում գործում են շինանյութերի արտադրության բազմաթիվ կետեր, իսկ Մալիշկա համայնքում՝ ոսկերչական գործարան։
Գինու արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորը գինու արտադրությամբ զբաղվող Հայաստանի ամենանշանավոր մարզն է։ Նշանավոր գինեգործական կենտրոններն են․
- «Գետափ» գինու գործարան (հանդիսանում է «Վեդի ալկո» ալկոհոլային խմիչքների առաջատար ձեռնարկության ճյուղը), բացվել է 1938 թվականին Գետափում։ Գործարանի լավագույն գինիներից մեկը հանրահայտ «Արենի»-ն է, որը ստացվում է 1945 թվականից[46][47]։
- «Մարան» գինու գործարան, բացվել է 1992 թվականին Եղեգնաձորում[48]։
- «Արենի» գինու գործարան, բացվել է 1994 թվականին Արենիում[49]։
- «Հին կամուրջ» գինեգործարան-հյուրատուն, բացվել է 1998 թվականին Եղեգնաձորում[50]։ Գործարանին կից կա նաև 13-րդ դարին թվագրվվող պատմական կամուրջ, որից էլ հենց ծագել է գինեգործարանի անվան գաղափարը[51]։
- «Գետնատուն» գինու գործարան, բացվել է 1999 թվականին Եղեգնաձորում[52]։
- «Գինեքար» գինեգործարան, բացվել է 2000 թվականին Աղավնաձորում[47]։
- «Վայք գրուպ» ոգելից խմիչքների և չրերի արտադրամաս, բացվել է 2001 թվականին Վայք համայնքում[53]։
- «Մեծ Սյունիք» գինեգործական ընկերություն, բացվել է 2001 թվականին Աղավնաձորում։
- «Զորահ» գինեգործական ընկերություն, բացվել է 2001 թվականին Ռինդում[54]։ «Զորահ» գինեգործարանի արտադրած «Զորահ կարասի արենի նոյրը» «Բլումբերգ»-ի կողմից 2012 թվականին ներառվել է աշխարհի 10 լավագույն գինիների շարքում[55]։
- Արենիի գինու գործարան, բացվել է 2003 թվականին Արենիում։
- «Հին Արենի» գինու գործարան, բացվել է 2007 թվականին Արենիում[56]։
- «Տրինտի կանյոն այգիներ» ընկերություն, բացվել է 2009 թվականին Աղավնաձորում։
Էներգետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզի բնակավայրերի 38.6%-ը գազաֆիկացված է[57]։ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների համաձայն 2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով Վայոց ձորում էլեկտրաէներգիա են արտադրում 30 փոքր ՀԷԿ-եր, տարեկան մոտ 193 մլն. կվտժ՝ մոտ 69 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Բացի այդ, Վայոց ձորի մարզի տարածքով է անցնում Հայաստան-Իրան գազատարը, ինչպես նաև Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցերը Արցախի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության բաշխման ցանցերին միացնող գծերը[57]։ Մարզում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիան կազմում է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մոտ 8.6%-ը։ Արտադրական կարիքների համար տրամադրված գազի տեսակարար կշռի և արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշռի հարաբերությամբ Վայոց ձորը Հայաստանի մարզերի շարքում զբաղեցնում է յոթերորդ տեղը[57]։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն և գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայոց ձորի մարզում համայնքային ենթակայությամբ գործում է 4 մարզադպրոց, որոնցում պարապում են շուրջ 1200 երեխաներ[25]։ Գյուղական բնակավայրերում երիտասարդության սպորտային միջոցառումներն անցկացվում են դպրոցների մարզադահլիճներում։ Բնակչության ֆիզիկական պատրաստվածության բարձրացման հանձնառությամբ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցներում դասավանդվում են «ֆիզիկական կուլտուրա» և «նախնական զինվորական պատրաստություն» առարկաները[25]։ Սպորտային կառույցների սղությամբ պայմանավորված մարզաբնակները չեն կարողանում լիարժեք զբաղվել մասնագիտացված սպորտով։ Ջերմուկ քաղաքում ներկայումս գործում է մեկ մարզադպրոց, որտեղ գործում է միայն քիքբոքսինգի խմբակ[25]։ Եղեգնաձոր քաղաքը չունի տիպային մարզադպրոց,այն տեղակայված է խորհրդային ժամանակաշրջանի կաթսայատներից մեկում։ Ֆիթնես սրահներ գործում են Եղեգնաձորում և Ջերմուկում, հիմնականում՝ առողջարանային և հյուրանոցային համալիրների տարածքներում։
Ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլն է։ Վայոց ձորի մարզի տարածքում գործում է 2 հիմնական մարզադաշտ․ «Արևիկ» մարզադաշտը Վայքում և Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտը։ Քաղաքային մարզադաշտերը անմխիթար վիճակում են, բացակայում են տրիբունաները, չկան հանդերձարաններ, լոգարաններ, վազքուղիներ և այլն։ Վայոցձորյան առաջին ֆուտբոլային ակումբը «Արփա» ՖԱ-ն է, որը հիմնադրվել է 1992 թվականին՝ «Մոմիկ» ՖԱ անվանումով։ «Արփա» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում հանդես է եկել մինչև 2002 թվականը։ 2020 թվականին հիմնադրվել է «Նորավանք» ֆուտբոլային ակումբը, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում հունիսի 25-ին կայացած ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի նիստի ընթացքում ստացել է Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես գալու արտոնագիր[58]։ «Նորավանք» ֆուտբոլային ակումբը սկսել է Վայք քաղաքի «Արևիկ» մարզադաշտի վերանորոգման աշխատանքները․ նախատեսվում է այն դարձնել «Նորավանք»-ի տնային մարզադաշտը[59]։
Վայոց ձորի մարզում տարածված սպորտաձևերից հայտնի է նաև շախմատը։ Ամեն տարի օգոստոս ամսին Ջերմուկ քաղաքում անցկացվում է ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շախմատի միջազգային մրցաշարը[60]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թ.Խ.Հակոբյան (1968)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան։ «Միտք»։ էջ 212-213
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Վայոց ձորի մարզ». vdzor.mtad.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 6,0 6,1 armeniangeographic. «Քարանձավի առեղծվածը / Արենի». Armenian Geographic - ArmGeo.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Գանգը՝ պաշտամունքի առարկա. հնագետները ներկայացրել են Արենի-1 քարայրում հայտնաբերված գանգերի վերակազմությունները». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «'Oldest known wine-making facility' found in Armenia». BBC. 2011 թ․ հունվարի 11. Վերցված է 2011 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Dindar, Shereen (2010 թ․ հունիսի 9). «World's Oldest Leather Shoe Found—Stunningly Preserved». National Post. Canada. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Bruce Bower (2010 թ․ հուլիսի 3). «Ancient shoe steps out of cave and into limelight». Science News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Pinhasi, Ron; Gasparian, Boris; Areshian, Gregory; Zardaryan, Diana; Smith, Alexia; Bar-Oz, Guy; Higham, Thomas (2010 թ․ հունիսի 9). «First Direct Evidence of Chalcolithic Footwear from the Near Eastern Highlands». PLOS One. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Բալայան, Վահրամ (2011). Արցախի պատմությունը հնադարից մինչև մերը օրերը. Երևան: Զանգակ. էջեր 26–28. ISBN 978-99941-1-917-2.
- ↑ 13,0 13,1 Թ.Խ.Հակոբյան (1968). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 212-213.
- ↑ 14,0 14,1 «Բացօթյա թանգարան` բրոնզե դարից պահպանված հազվագյուտ ցուցանմուշներով». www.avangard.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Ահա եւ Թանահատի վանքը՝ խոնարհված գեղեցկուհին, փշրված ոսկե թագը, որ ասես Աղոթարանի գագաթից է ընկել ու». syuniacyerkir.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 16,0 16,1 «Նորավանք | armenianreligion.am». www.armenianreligion-am.armin.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ hushardzantest. ««Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոց». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Հ. Եղիազարյան, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 1960 թվական, էջ 44
- ↑ Ա․Ա․ Զարյան. «Դվին-Պարտավ ճանապարհի Շարուրի դաշտ-Սուլեմա (Սելիմի) լեռնանցքի ճանապարհահատվածի պաշտպանական համակարգը» (PDF). «Բանավեճ և քննարկում». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան, Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն, Երևան, 1984, էջ 11–12։
- ↑ ««ԱՄԱՓ». Ուղենշված է «Հայաստանի Մետաքսի ճանապարհ» երթուղին». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ». ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ. ՀՈԴՎԱԾ 3.
- ↑ Հայաստանի վիճակագրական կոմիտե (էջ 16). «Վայոց ձորի մարզ» (PDF).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Հայաստանի վիճակագրական կոմիտե. «2017 թվականին դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների համառոտ բնութագիրը» (PDF).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 25,10 Վայոց ձորի մարզպետարան. «Վայոց ձոր՝ հնամենի մշակույթ, հրաշալի բնություն, արևահամ բարիքներ» (PDF).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «World Weather Information Service – Jermuk». World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 162 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
- ↑ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն. ««Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի կառավարման պլան (2014-2018)» (PDF).
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Ամուլսարում ոսկու արդյունահանման ծրագիրն այս տեսքով մեծ սպառնալիք է շատ լավ որակի ջրերի համար և լուրջ խնդիր է լինելու ձեր թոռների համար». միջազգային անկախ փորձագետներ», armecofront.net, (արխիվացված)։
- ↑ «ՀՀ կառավարությունը և քաղաքացիները պետք է դադարեցնեն Ամուլսարի ոսկու ծրագիրը․ միջազգային փորձագետներ», armecofront.net, (արխիվացված)։
- ↑ Տեղեկություններ Վայոց Ձորի մարզի համայնքների վերաբերյալ, (արխիվացված 06․12․2023 թվականին)։
- ↑ 32,0 32,1 32,2 «Վայոց ձորի մարզ (2019)» (PDF). armstat.am. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե. 2019.
- ↑ http://vdzor.mtad.am/Teghek1/
- ↑ http://www.armstat.am/file/doc/99471368.pdf
- ↑ https://www.armstat.am/file/article/marz_2016_33.pdf
- ↑ https://armstat.am/file/Map/MARZ_10.pdf
- ↑ Ղարիբյան, Հայ բարբառագիտություն, Երևան, 1947, էջ 73։
- ↑ Արտակ Վարդանյան, Վայոց ձորի միջբարբառը, Երևան, 2004, էջ 154։
- ↑ 39,0 39,1 39,2 «Վայոց ձորի մարզպետարան / Վայոց ձորի մարզ / բնակչություն». vdzor.mtad.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 40,0 40,1 ««Արենի» գինու փառատոն. հարց ու պատասխան». newsarmenia.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ էջ 52. «Հայաստանի Վայոց ձորի մարզ (զարգացման ծրագիր)» (PDF). e-gov.am. Վայոց ձորի մարզպետարան.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 42,0 42,1 42,2 42,3 42,4 «Վայոց Ձորի մարզ / Տրանսպորտ և կապ». OST АРМЕНИЯ. 2010 թ․ հունվարի 5. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարություն» (PDF). www.mtad.am/. Վայոց ձորի մարզպետարան. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 28-ին.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Ինչպես լսել». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ ««Հայփոստ», Վայոց ձոր». haypost.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Գետափի գործարան 1938 թվական / Վեդու գործարան 1956 թվական / Վեդի Ալկո». vedi-alco.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 47,0 47,1 «Գինեգործարաններ». Հայկական գինու աշխարհ (անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Tours, Barev Armenia. «Մարան գինու գործարան | Բարև Արմենիա Տուր». barevarmenia.com (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ԱՐԵՆԻ գինու գործարան». yerevanguide.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Tours, Barev Armenia. «Հին կամուրջ գինեգործարան | Բարև Արմենիա Տուր». barevarmenia.com (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ Route, Vayots Dzor Wine. «Հին Կամուրջ». vayotsdzorwineroute.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «ԳԵՏՆԱՏՈՒՆ գինու գործարան». Wine. 2019 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ - MadeInArmenia». madeinarmenia.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «our story – Zorah Wines». www.zorahwines.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Աշխարհի տասը լավագույն գինիներից մեկն արտադրվում է Հայաստանում». Hetq.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ Nikoghosyan, Narek. «Hin Areni». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 57,0 57,1 57,2 էջ 18. «Վայոց ձորի մարզ // էներգետիկ ենթակառուցվածքներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Ֆուտբոլի Առաջին խմբում հանդես գալու իրավունք են ստացել 4 ակումբ, իսկ 6-ը՝ մերժվել են». A1Plus. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Նորաստեղծ «Նորավանք» ՖԱ-ն վերանորոգում է Վայքի «Արևիկ» մարզադաշտը | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Global, AIST. «Ջերմուկ». armeniadiscovery.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի ամենահին կոշիկը անհրաժեշտ է կոնսերվացնել, հակառակ դեպքում այն կոչնչանա Արխիվացված 2010-06-21 Wayback Machine
- Վայոց ձորի մարզպետարան
- Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմը Արխիվացված 2014-12-18 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայոց ձորի մարզ» հոդվածին։ |
|